|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2025 թվականի N 82-Ա |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՅԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔՆԵՐԻ, 409 ԴԻՎԻԶԻԱ ՆՐԲԱՆՑՔԻ ԵՎ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՏՈՒՖԵ ՍԱԼԱՐԿՈՒՄՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՀՐԱՏԱՊ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1․ Թույլատրել Ստեփանավան համայնքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 Դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյանի փողոցների տուֆե սալարկումով հիմնանորոգման աշխատանքների բաց մրցույթի անցկացումը հրատապ եղանակով՝ հայտերի ներկայացման ժամկետ սահմանելով առնվազն տասը օրացույցային օր։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |
Կողմ -13 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|