Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 13.09.2022թ. թիվ88-Ն որոշումը համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Ստեփանավան համայնքի էթիկայի և վարքագծի հանձնաժողովի կազմը.
• Համայնքի ղեկավար- Արմեն Գրգորյան
• Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ- Հրահատ Աբրահամյան
• Աշխատակազմի քարտուղար- Գայանե Ղալաչյան
• «Ստեփանավանի «Լոռէ» փրկարարական ջոկատ» ՀԿ-ի նախագահ - Արմեն Առաքելյան (համաձայնությամբ)
• Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն - Օլյա Ասուլյան (համաձայնությամբ)
• Համայնքի ավագանի-Արծրուն Հակոբյան (համաձայնությամբ)
• Համայնքի ավագանի- Սյուզաննա Նազարյան (համաձայնությամբ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: