Ստեփանավան համայնքի ավագանու 11.12.2018թ. թիվ 77-Ա որոշմամբ հաստատվել է Ստեփանավանի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2019թ. թվակազմը, հաստիքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստիքացուցակում փոփոխություն կատարել: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեփանավան համայնքի ավագանու 11.12.2018թ. թիվ 77-Ա որոշման թիվ 10 հավելվածում կատարել փոփոխություն, այն է Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանել` 62, հաստիքների թվաքանակաը` 62:
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 11.12.2018թ. թիվ 77-Ա որոշման թիվ 10 հավելվածի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ բաժնի 6-րդ կետը` համայնքային անասնաբույժ 2 85000 170000
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: