Հիմք ընդունելով Վալերի Միխաիլի Ոսկանյանի լիազորված անձ Ֆրունզիկ Ալբերտի Մինասյանի կողմից ներկայացված 29.11.2024թ. թիվ Մ-1390 դմումը, անհատական բնակելի տան տեխնիկական պասպորտը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 25.09.2024թ. լիազորագիրը՝ գրանցված գրանցամատյանում 4858 համարով, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0251-0027 կադաստրային ծածկագրի 0.1265 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0251-0027 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.1265 հա,
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.1265 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Վալերի Միխաիլի Ոսկանյանին, մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0251-0027 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 96.23 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 92.47 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 47,83 քմ ներքին մաերեսով բնակելի տան բ/պ կամ ա/հ, 47,84 քմ ներքին մաերեսով անասնաշենքի, 15,85 քմ մկերեսով պարիսպի, 33,54 քմ մկերեսով պարիսպի, 8,69 քմ մկերեսով պարիսպի, 0,80 քմ մկերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Վալերի Միխաիլի Ոսկանյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: