Հիմք ընդունելով Ռոմիկ Ռոբերտի Աթաբեկյանի կողմից 04.07.2024թ. ներկայացված թիվ Ա-696 դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Մ.Պապյան փողոց 10 հասցեում բնակելի տանը կից ինքնակամ կառույցված շինությունը և բնակելի տան ներսում թիվ 6 սենյակում կատարված ձևափոխությունը օրինականացնելու խնդրանքը, 13.03.2023թ. N 13032023-06-0058 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 08.12.2023թ. թիվ 2023GNQFTT ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 29.11.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ
1. Ճշտել ՀՀ մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Մ.Պապյան փողոց 10 հասցեի, 06-007-0021-0026 կադաստրային ծածկագրի հողամասի տեղադիրքը, սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով և 0.05294 հա ճշտված մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Ռոմիկ Ռոբերտի Աթաբեկյանի սեփականության իրավունքը:
3. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Մ.Պապյան փողոց 10 հասցեի, Ռոմիկ Ռոբերտի Աթաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0021-0010 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.05294 հա հողամասում բնակելի տանը կից ինքնակամ կառուցված՝ 5.4 քմ ներքին մակերեսով բնակելի տան մասը և 7,9 քմ մակերեսով բաց պատշգամբը:
4. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ ընդհանուր 13.3 քմ մակերեսով կառույցների համար 26188 /քսանվեց հազար մեկ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ։ Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
5. Օրինականացնել նաև բնակելի տան թիվ 6 սենյակում կատարված փոփոխությունները առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու քանի որ դրանք հանդիսանում են ներքին միջնորմերի փոփոխություններ, որը չի պահանջում վերը նշված փաստաթղթի տրամադրում։
6. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում։