Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, անհրաժեշտ է կատարել ուղղում Ստեփանավան համայնքի ավագանու 04.05.2011 թվականի «Ստեփանավան քաղաքի ձախափնյա թաղամասի 4-րդ միկրոշրջանի փողոցներն անվանակոչելու մասին» թիվ 13-Ն որոշման հավելված 1-ի՝ 2-րդ, 3-րդ, 19-րդ և հավելված 2-ի՝ 8-րդ, 12-րդ, 13-րդ կետերում, ինչպես նաև Ստեփանավան համայնքի՝ 409 Դիվիզիա, և Օռան Լոռի հանդամասի անվանումներում։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 –րդ հոդվածի 1-ին մասով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. 409 Դիվիզիա փողոցի անվանումը ուղղել՝ 409-րդ դիվիզիայի փողոց, Ջալալյաններ փողոցը՝ Ջալալյանների փողոց, Կյուրիկե փողոցը՝ Կյուրիկե Բ-ի փողոց, Ղարս փողոցը՝ Կարսի փողոց, Օռան Լոռի հանդամասը՝ Օրան-Լոռի հանդամաս:
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու ավագանու 04.05.2011 թվականի թիվ 13-Ն որոշման հավելված 1-ի 2-րդ, 3-րդ, 19-րդ և հավելված 2-ի 8-րդ, 12-րդ, 13-րդ կետերը։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։