|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2025 թվականի N 195 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12.10.2024Թ. ԹԻՎ 1028 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ. 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 12.10.2024թ. թիվ 1028 որոշման մեջ ավելացնել լրացուցիչ կետ հետևյալ բովանդակությամբ․ Համաձայն «Սամվել ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0338-0002 կադաստրային ծածկագրի հողամասից առանձնացված 0.12692 հա մակերեսով հողամասում ընդգրկված 06-007-1578-0001 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից համաձայն Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշման, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ. թիվ 226-Ա որոշման փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|