Այսօր: Երեքշաբթի, 24 Հունիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 52-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 52-Ա

«MERSI PROJECTS» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ստեփանավան համայնքի ավագանուն է դիմել «Mersi Projects» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Ավետիքի Ղազարյանը ով կազմակերպում է բազմազավակ, անապահով կամ նպաստառու ընտանիքի երեխաների, արցախյան պատերազմում մասնակցած անձանց հարազատների, բռնի տեղահանվածների (թվով 22 երեխա) հանգիստը Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում՝ Բարեկամություն» խորագրով: «Mersi Projects» հասարակական կազմակերպության խնդրանքն է համայնքապետարանը հոգա քսաներկու երեխաների ճանապարհածախսը։ Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետը՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Բավարարել «Mersi Projects» հասարակական կազմակերպության խնդրանքը և համայնքի բյուջեից «Mersi Projects» ՀԿ-ին նվիրատվություն կատարել քսաներկու երեխաների ճանապարհածախսի համար 450000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Mersi Projects» հասարակական կազմակերպությանը վճարել հատկացված գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner