|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2024 թվականի N 1130 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0295-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԱՆՎԵԼ ՄԵԽԱԿԻ ՋԻԼԱՎՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Մանվել Մեխակի Ջիլավյանի լիազորված անձ Բորիկ Մանվելի Ջիլավյանի կողմից 06.11.2024թ. ներկայացված թիվ Ջ-1283 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, 16.10.2024թ. լիազորագիրը՝ գրանցված գրանցամատյանում 213 համարով, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ. 1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0295-0013 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.61689 հա մակերեսով վարելահողի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը: ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0295-0013 կադաստրային ծածկագրի տակ գտվող վարելահողի մակերեսը՝ 0.61689 հա բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Մանվել Մեխակի Ջիլավյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|