Ստեփանավան համայնքի վարչական տարածքում Արտավազդ Սահակյան անհատ ձեռնարկատերը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան իր ձեռնարկատիրական օբյեկտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Ռումինական փողոց թիվ 15 Ա հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սահակյանի հայտը բավարարել և նրան տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.09.2023-30.09.2023թթ. ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Լ. Քալանթարյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման, առևտրի սպասարկման և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել յուրաքանչյուր ամսվա համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: