Հիմք ընդունելով Արարատ Վանիկի Չերքեզյանի /ծնված 20.02.1972թ., նույնականացման քարտ 011589876, տրված 10.12.2020թ., 053-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991 թվականի թիվ 02 որոշումից քաղվածքը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`որոշում եմ.
- Վերականգնել մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0138-0010 կադաստրային ծածկագրում գտնվող 0.04 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0138-0010 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի մակերեսը 0.04 հա
բ/ հաստատել հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.04 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Արարատ Վանիկի Չերքեզյանին:
3. Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: