Հիմք ընդունելով Գարիկ Ազնաուրի Հունանյանի կողմից 23․04․2025 թվականին ներկայացված թիվ 915 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.04.1991թ. թիվ 4 որոշումից քաղվածքը «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59 –րդ հոդվածի 3-րդ մասով, 64 –րդ հոդվածի 8 –րդ և 16 –րդ մասերով, 3 –րդ և 57 –րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի 24 –րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0712-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0․1681 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0712-0002 կադաստրային հողամասի մակերեսը 0․1681 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․1681 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գարիկ Ազնաուրի Հունանյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0712-0002 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված 22․04 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 66․34 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 52․34 քմ գոմի, 44․47 քմ ավտոտնակի,4․11 քմ պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Գարիկ Ազնաուրի Հունանյանի սեփականության իրավունքը:
4․ Հողամասում առկա է 26․03 քմ մակերոսով ինքնակամ կառուցված բնակելի տուն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: