|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2024 թվականի N 126 |
«ՖԼԵՇ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԸ 24:00 ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի թիվ 03-Ն որոշումով, և հիմք ընդունելով «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերության 14.02.2024թ. Ֆ- 171 հայտը` որոշում եմ. 1. «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տալ Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 184 հասցեի վերջնամասում գտնվող առևտրի օբյեկտում (լցակայան) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ. ժամանակահատվածի համար: 2. «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտավոր է Ստեփանավանի համայնքապետարանի 900255002876 հաշվեհամարին վճարել տեղական տուրք 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|