Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ստեփանավան համայնքի բնակավայրի գլախավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակությունը որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արթուր Ենոքի Չատինյանի սեփականությունը հանդիսացող Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբեկտների գործառնական նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության 0.0611 հա հողամասը 06-077-0304-0004 ծածկագրից, փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության: