Հայաստանի Հանապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի 05.12.2018թ. թիվ 24/24.3/18705-18 գրության պահանջները կատարելու համար անհրաժեշտ է Ստեփանավան համայնքի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունների անվանումները փոփոխել, կանոնադրությունները ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի նիստի թիվ 54 արձանագրությամբ հավանություն տրված «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության պահանջներին համապատասխանեցնել և հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը փոփոխել: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 21.11.2007թ. թիվ 52 որոշման 4-րդ կետը, 21.11.2007թ. թիվ 54 որոշման 4-րդ կետը, 21.11.2007թ. թիվ 55 որոշման 4-րդ կետը, 29.03.2017թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածը, 11.12.2018թ. թիվ 77-Ա որոշման 1,3,4,5-րդ հավելվածները:
2. Ստեփանավան համայնքի թիվ 1,3,4, «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխել և նախադպրոցական ուսումնական հաստատություն բառերը փոխարինել մանկապարտեզ բառով:
3. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն թիվ 1, 2, 3, 4 հավելվածների:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 6, 7, 8, 9 հավելվածների: