«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31. 32 հոդվածների համաձայն համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեն - 521080.585 հազ. դրամ
վարչական բյուջեի գծով – 464080.585 հազ. դրամ
ֆոնդային բյուջեի գծով – 57000.0 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում է եկամուտների ամփոփը/:
3. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից ներկայացվում է ծախսերի ամփոփը/:
4. Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը:
5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: