Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2024 թվականի N 47-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-106-0308-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 920 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը, ՀՀ ՏԿԵՆ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության 06.10.2023թ. թիվ ԵՀԹ-29/371 թույլտվությունը, ընդերքօգտագործման 06.10.2023թ. թիվ Պ-371 պայմանագիրը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 25.01.2023թ. տրված ԲՓ N 0011-23 պետական փորձաքննության եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարթության 12.04.2001 թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի «ը» ենթակետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական սահմանում գտնվող, 06-106-0308-0001 կադաստրային ծածկագրով, 920.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով, երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Հովհաննես Կարապետյանի։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-106-0308-0001 կադաստրային ծածկագրով, 920.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի երեք տարվա համար վարձավճարի չափը սահմանել՝ 45000000/քառասունհինգ միլիոն/ ՀՀ դրամ։
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել հողամասերի վարձակալության պայմանագիր։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -14

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner