| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  10  նոյեմբերի  2023 թվականի N 836 | 
  ԱՆՀԱՏ  ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԱՐԻՍԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ  ԵՎ  ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ  ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ՎԱՃԱՌՔԻ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ | 
 
   Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լարիսա Աբովյանի 2023 թվականի նոյեմբերի 09-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 27.12.2022թ. թիվ 130-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1. Ստեփանավան համայնքի Երիտասադական փողոց թիվ 42 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Լարիսա Աբովյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2023-31.12.2023թթ.:  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Ռ. Վարդանյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման, առևտրի սպասարկման և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |