|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 14  հունիսի  2024 թվականի N 60-Ա
 | 
| «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
   Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժ/պ Արարատ Չերքեզյանը և խնդրել, որ կազմակերպության աշխատանքները բարելավելու, նրա կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու և աշխատանքները ավելի լավ ու հարմարավետ կատարելու նպատակով կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Թումանյան փողոց 18 ա հասցեում գտնվող անշարժ գույքը։Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է.
 1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի սեփականաության (օգտագործման) իրավունքների գրանցման N 2502979 ՀՀ վկայականի սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Թումանյան փողոց 18 ա հասցեում գտնվող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին, ի դեմս տնօրենի ժ/պ Արարատ Չերքեզյանի։ 2. ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման։
 | 
| 
 | Կողմ -15  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |