Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 473
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 473

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Պրոմեթևս 15/14 հասցեի բնակիչ Արթուր Ռաֆիկի Բալայանի /նք 016301319, ծնված 17.12.1980թ./ կողմից ներկայացված 19․02․2025թ․ թիվ 355 դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ԼԱԶՈՒՐ ԱՐՔԻԹԵՔԹՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 17.12.2023թ. թիվ 2023LHKWA5 ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, 17.12.2023թ. ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ` որոշում եմ.

1. Փոփոխել ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0103-0001 կադաստրային ծածկագրում գտնվող Արթուր Ռաֆիկի Բալայանի կողմից ինքնակամ կառույցով զբաղեցրած 0.0019,9 հա հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

2. Ճանաչել օրինական ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0103-0001 կադաստրային ծածկագրում գտնվող Արթուր Ռաֆիկի Բալայանի կողմից ինքնակամ կառուցված՝ 0․0016,5 հա մակերեսով օժանդակ շինությունը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 0․0019,9 հա մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:

3. Օժանդակ շինություն համար անհրաժեշտ 0․0019,9 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համաձայն «ԼԱԶՈՒՐ ԱՐՔԻԹԵՔԹՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղադրական հատակագծի՝ բնակելի կառուցապատման:

4. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «ԼԱԶՈՒՐ ԱՐՔԻԹԵՔԹՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագծի:

5. Ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

6. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում 0․0016,5 հա մակերեսով օժանդակ շինության և 0․0019,9 հա մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

7. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner