Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1, 3, 4 ԵՎ «ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՄԱՆԱԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը՝ որպես վերադաս պատվիրատու, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի թիվ 526-Ն որոշմամբ ընդունված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 15-րդ գլխի դրույթներով կենտրոնացված եղանակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպել է Ստեփանավան համայնքի թիվ 1, 3, 4 և «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանակապարտեզ» մանկապարտեզներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար 35 (երեսունհինգ) չափաբաժնով սննդամթերքի ձեռք բերման գնման ընթացակարգ, որի արդյունքում 14 (տասնչորս) չափաբաժնի մասով կնքվել է պայմանագիր, իսկ 21 (քսանմեկ) չափաբաժնի մասով գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած։

2023 թվականի հունվարի 19-ին հայտարարվել է սննդամթերքի ձեռքբերման երկրորդ գնման ընթացակարգ 20 (քսան) չափաբաժնով, որի արդյունքում մեկ չափաբաժնի մասով կնքվել է պայմանագիր, իսկ 19 (տասնինը) չափաբաժինների մասով գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:

Հաշվի առնելով վերոգրյալը Ստեփանավան համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքը բնականոն կարգով կազմակերպելու համար խիստ անհրաժեշտություն է առաջացել սննդամթերքի ձեռքբերումը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ յուրաքանչյուր մանկապարտեզի համար սննդամթերքի ձեռքբերման գործընթացը իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner