Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 50-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար ժամկետը առնվազն քառասուն օրացուցային օր է, սակայն հաշվի առնելով այն, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է ավարտված լինեն 2022 թվականին, ուստի անհրաժեշտ է մրցույթը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, որի համաձայն՝ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը տասնհինգ օրացուցային օր է: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել թվով 8 սուբվենցիոն ծրագրերի մրցույթն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, որի համաձայն՝ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը տասնհինգ օրացուցային օր է:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner