Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բյուջեն համալրելու և օտարվող գույքը արդյունավետ օգտագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով` «ՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Կաթնաղբյուր, 8-րդ փողոց, թիվ 20 անասնագոմ և պահեստ հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայակաան արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/2358 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել աճուրդային կարգով օտարել Ստեփանավան համայնքի սեփականությունը համաձայն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2484707 վկայականի հանդիսացող, 06-051-0043-0001 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության, 12600 քմ մակերեսով հողամասը և արտադրական նպատակային նշանակության, 3283.1 քմ ընդհանուր մակերեսով երկու անասնագոմը և պահեստը։

2. Մեկնարկային գին սահմանել 31000000 (երեսունմեկ միլիոն) ՀՀ դրամ համաձայն «ՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված՝ ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Կաթնաղբյուր, 8-րդ փողոց, թիվ 20 անասնագոմ և պահեստ հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/2358 հաշվետվությունը։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner