Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 21/01/2021 11:00
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ, ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ, ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՕՀԱՆՅԱՆ, ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ, ԿԱՄՍԱՐ ՖՐԱՆԳՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՎԱՀՐԱԴՅԱՆ, ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Ս/թ հունվարի 21-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն “ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ” ՀՈԱԿ-ի տնօրենի, հաշվապահի և համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և առևտրի բաժնի աշխատակիցների, համայնքի ղեկավարի օգնականների, խորհրդականի հետ:
Բովանդակություն *

Հանդիպման ընթացքում քննարկվեց մի շարք խնդիրներ համայնքի բնականոն զարգացման և առաջընթացի հետ կապված հարցեր:

Քաղաքաշինության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և առևտրի բաժինը ներկայացրեց հետևյալ հարցերը.

  • Համայնքում գիշերային  լուսավորության ընդլայնում
  • Պուրակների, այգիների պահպանություն
  • Գերեզմանատների պահպանությունը (առաջարկվում է գերեզմանատան պահակները, բացի պահակությունից կատարեն նաև մաքրման աշխատանքներ)
  • Փողոցների փոսային նորոգումներ, գրեյդերով փողոցների վերի պրոֆիլի հարթեցումներ
  • Նոր լուսացույցների տեղադրում, անցումներում գծանշումների թարմացում
  • Այգիների, ձորերի անանցանելի ճանապարհների վերանորոգում, ձորի կամրջի վերանորոգում
  • Ճշտել Արմանիսի հանքի գրունտի օգտագործման պիտանելիությունը, փողոցներում լիցքեր կատարելու համար
  • Ֆուտբոլի դաշտերի պահպանություն
  • Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի պահպանում և տանիքների վերանորոգում
  • Առաջարկվում է ստեղծել բնակշահագործման տնտեսություն (ԲՇՏ), բազմաբնակարան շենքերի ծառայության մատուցման համար
  • Ծառերի էտման գարնանային աշխատանքներ, ինչպես նաև կանաչապատման աշխատանքներ

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»  ՀՈԱԿ-ը ներկայացրեց

  • Ձնամաքրման աշխատանքների ընթացքի մասին
  • Աղբամանների հետ կապված խնդիրները, անհրաժեշտ է ձեռք բերել նոր որակյալ աղբամաններ
  • Ձախափնյա թաղամասում մեծացնել տեղադրված աղբամանների քանակը
  • Փողոցների գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերի ձեռքբերում
  • Փողոցների ավլման աշխատանքների կազմակերպման մասին

Քննարկվեց աղբահանության վարձավճարների գանձումը բարելավելու ուղղությամբ բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանելու մասին: Նշվեց որ համայնքում կա 309 սպասարկման օբյեկտներ, որոնցից 209-ը կնքել են աղբահանության պայմանագրեր: Հանձնարարվեց համապատասխան բաժնին աշխատանքներ տանել մնացած 100 սպասարկման օբյեկտների հետ կնքել աղբահանության պայմանագրեր:

 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը առաջարկեց «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»  ՀՈԱԿ-ի և քաղաքաշինության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և առևտրի բաժնի աշխատակիցներին համատեղ քննարկել բարձրացված հարցերը և ներկայացնել լուծման տարբերակները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner