Բովանդակություն * | ս/թ մայիսի 3-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ա.Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցություն ,որի ընթացքում աշխատակիցները զեկուցեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների և հանձնարարականների մասին:Նշվեց, որ համայնքի Խորենացի,409 դիվիզիա,Քալաշյան և Աղայան փողոցներում ավարտվել են ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքները:Հանձնարարվեց տեխնիկան տեղափոխել համայնքի ձախափնյա թաղամաս ,կարգի բերել այդ թաղամասի փողոցները,;Զեկուցվեց համայնքի Ռուսթավելի փողոցում ջրագծի վթարի մասին:Հանձնարարվեց ջրմուղի հետ ուսումնասիրել և վերացնել ջրագծի վթարը:Կ.Ֆրանգյանին հանձնարարվեց համայնքի արոտավայրերի ճշտգրված չափերը և իմի բերել կնքված պայմանագրերի քանակը:<<Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում>>ՀՈԱԿ-ի տնօրեն Ա.Չերքեզյանին հանձնարարվեց հսկողություն սահմանել գերեզմանատների պահպանման հարցում: |