Ղեկավարվելով «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 08.06.2016թ. «Համայնքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողով կազմելու մասին» թիվ 19-Ա որոշումը:
2. Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հաստատել հետևյալ կազմով.
1. Ռ. Քոչարյան–համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամներ`
2. Մ. Վահրամյան - աշխատակազմի գլխավոր մասնագետ(համաձայնությամբ)
3.Հ.Մովսիսյան–Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
4.Ս.Մելիքսեթյան-համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան (համաձայնությամբ)
5.Օ.Վահանյան-համայնքի ՔԿԱԳ տարածքային ստորաբաժանման բաժնի պետ (համաձայնությամբ)
6. Խ. Ռևազյան - ավագանու անդամ (համաձայնությամբ)
7. Ա.Վարդանյան-ՀՀ սոցիալական ծառայությունների Ստեփանավանի տարածքային գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
8. Հ. Մուրադյան - բժշկական կենտրոնի մանկաբույժ (համաձայնությամբ)
9. Ն. Մելիքսեթյան - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր (համաձայնությամբ):