Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 77-Ա
 

Զեկ. ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի ապրանքանյութական արժեքների գույքագրման ցուցակում ընդգրկված AUDI A6 2.8L մակնիշի 2000 թվականի արտադրության ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում և ներկայումս նպատակահարմար չէ համայնքային բյուջեից գումար տրամադրել ավտոմեքենան վերանորոգելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքը: Ելնելով վորգրյալից, հիմք ընդունելով` «ՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված ավտոմեքենայի շուկայակաան արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/2740 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող AUDI A6 2.8L մակնիշի 2000 թվականի արտադրության ավտոմեքենան, մեկնարկային գին սահմանելով 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ համաձայն «ՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/2740 հաշվետվության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner