Ստեփանավան համայնքի ավագանուն է դիմել «Mersi Projects» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Ժորայի Ղազարյանը (կից ՀԿ-ի նախագահ Ջեֆ Թոմսոնի գրությունը), ով կազմակերպում է 44-օրյա պատերազմի մասնակից, փախստական, վիրավոր, անհայտ կորած ծնողների երեխաների հանգիստը, Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում: Ծնողների խնդրանքն է համայնքապետարանը հոգա տասներկու երեխաների ճանապարհածախսը (կից ներկայացվում է ծնողների փաստաթղթերը):
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 16-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու 08.02.2022 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 06-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2023 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու և Ստեփանավան համայնքի ղեկավարի 06.06.2022թ. թիվ 95/1 կարգադրությունը ուժը կորցրած ճանչելու մասին» թիվ 12/1 կարգադրության և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Բավարարել Անահիտ Ժորայի Ղազարյանի խնդրանքը և համայնքի բյուջեից տասներկու երեխաների ճանապարհածախս հատկացնել սոցիալական օգնություն՝ 240000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |