Բովանդակություն * | Այսօր՝ ապրիլի 29-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ առաջին տեղակալի, Քաղաքաշինության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի, «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների հետ մեկ անգամ ևս անդրադարձավ Ձորագետի խնդիրներին: Քննարկվեցին քաղաքացիների կողմից աղտոտված կիրճի մաքրման հետ կապված հարցեր, մշակվեց հետագա գործունեության պլան՝ Ձորագետի մաքրությունն ու գրավչությունը պահպանելու համար: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև համայնքի կանաչապատման աշխատանքների ընթացքին, աղբահանության գրաֆիկին: Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ: |