Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021 թվականի թիվ 13-Ա որոշումը, «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հաշվապահական հաշվառում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 2-րդ գլխի 2.3 կետի «գ» ենթակետը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 15-րդ գլխի պահանջներով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ՝
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (Ստեփանավանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ) 2026 թվականի սննդամթերքի (առանց ամառային բանջարեղենի) ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (Ստեփանավանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ, Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ, Ստեփանավանի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ, Ստեփանավան համայնքի Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ) 2026 թվականի գրասենյակային ապրանքների և գրենական նյութերի, տնտեսական ապրանքների և հիգիենիկ նյութերի ձեռքբերման համար գնման գործընթացները կազմակերպել և իրականացնել կենտրոնացված կարգով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի , ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթներին համապատասխան։