Հիմք ընդունելով Սարգիս Ալեքսեյի Չոբանյանի կողմից ներկայացված 18․06․2025թ․ թիվ 1373 դիմումը, 08․09․2003թ․ թիվ 1676496 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․
1. Լոռու մարզ ք. Ստեփանավան Սայաթ-Նովա 1-ին փողոց թիվ 4 հողամաս հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0223-0032 կադաստրային ծածկագրում:
2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0223-0032 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.03565 հա:
3. Կատարել ճշտված կադաստրային ծածկագրով, մակերեսով և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, Լոռու մարզ ք. Ստեփանավան Սայաթ-Նովա 1-ին փողոց թիվ 4 հողամաս հասցեի 06-007-0223-0032 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով, կադաստրային ծածկագրով և մակերեսով, 0.03565 հա հողամասի նկատմամբ ճանաչել Սարգիս Չոբանյանի և Ջուլետա Մանուկյանի սեփականության իրավունքը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում: