Ստեփանավան համայնքի ղեկավարին են դիմել բռնցքամարտի խմբակի սաների ծնողները, խնդրելով դրամական աջակցություն: Խմբակի սաները բազմաթիվ հաջողություններ են ունեցել տարբեր միջազգային մրցաշարերում և արժանացել են բարձր մրցանակների: Հերթական առաջարկը ստացել են Ռուսաստանի Դաշնությունից միջազգային մրցույթին մասնակցելու համար: Սաների ծնողները խնդրում են դրամական աջակցություն ցուցաբերել իրեց երեխաների ճանապարհածախսի համար: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- Ստեփանավան համայնքի բյուջեից տրամադրել դրամական աջակցություն 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, բռնցքամարտի խմբակի սաների ճանապարհածախսի համար:
|