|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունվարի 2025 թվականի N 121 |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆԵՐ ՄԱՐՈՒՍ ԵՎ ԷՎԵԼԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Մարուս և Էվելինա Գրիգորյանների 0,8346 հա խոտհարքից հրաժարվելու մասին 15.01.2025թ. թիվ Գ-29 դիմումը, 01.07.2002թ. թիվ 24122024-06-0050 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100 և 101-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. Դադարեցնել Մարուս և Էվելինա Գրիգորյանների, սեփականության իրավունքը 06-051-0142-0019 ծածկագրի 0,8346 հա խոտհարքի նկատմամբ: Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված 01.07.2002թ. թիվ 24122024-06-0050 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: 2. 06-051-0142-0019 ծածկագրի 0,8346 հա խոտհարքը, ճանաչել համայնքային սեփականություն: 3. Ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե համայնքային սեփականության վկայականներ ստանալու համար: 4. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|