Հիմք ընդունելով Հասմիկ Հենրիկի Փաշինյանի կողմից 13.01.2025թ. ներկայացված թիվ Փ-24 դիմումը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011UWLDJDR ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան հասցեում գտնվող 06-007-0059-0021 կադաստրային ծածկագրով գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան քաղաք Ստեփանավան Անտառային փողոց 1-ին նրբանցք 25 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: