Հիմք ընդունելով Ալիսա Սարգսի Ղուկասյանի կողմից ներկայացված 05.11.2024թ. թիվ Ղ-1275 դիմումը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը` որոշում եմ.
1. 06-007-1490-0002 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։