Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոց 124 բնակելի տուն հասցեի բնակիչ Ավետիկ Արմենակի Գևորգյանի /Անձնագիր AS0570771, ծնված 27.01.1980թ./ կողմից ներկայացված դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 20.12.2023թ. թիվ 2023B92EKW ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, 10.09.2023թ. ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ` որոշում եմ.
1. Փոփոխել ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0086-0137 ծածկագրում գտնվող Ավետիկ Արմենակի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված զբաղեցրած 238.7 քմ հողամասի նպատակային նշանակությունը համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1724-Ն որոշման, հատուկ նպատակային նշանակության հողամասերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Ճանաչել օրինական ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0086-0137 ծածկագրում գտնվող Ավետիկ Արմենակի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող՝ 29.51 քմ ներքին մակերեսով տնտեսական շինությունը առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 237,8 քմ մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
3. Տնտեսական շինության համար անհրաժեշտ 237,8 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագծի՝ բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագծի:
5. Ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
6. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում 29.51 քմ ներքին մակերեսով տնտեսական շինության և 237,8 քմ մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
7. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 23.04.2024թ. թիվ 403, 25.07.2024թ. թիվ 741 և 07.07.2024թ. թիվ 561 որոշումները:
8. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: