Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 նոյեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ ԳՅՈՒՂԻ 06-007-0730-0014 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՎԱԼԵՐԻԿ ԱԼԵՔՍԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի բնակիչ Վալերիկ Ալեքսանի Ալեքսանյանի կողմից ներկայացված դիմումը, 10.06.2015թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.

1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի գ. Արմանիս 06-007-0730-0014 ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0,15339 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0730-0014 ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման հողամասի մակերեսը՝ 0,15339 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Վալերիկ Ալեքսանի Ալեքսանյանին:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner