Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 2ա շենքի 8-րդ բնակարանի բնակիչ Ռուսլան Շիրմազանյանը հարևանների ահազանգով տեղափոխվել է Ստեփանավանի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ, վերջինս մեկ օր անց մահացել է: Արցախի Հանրապետության բնակիչ Վարյա Օհանյանը որդու հետ բնակվել է Ստեփանավան քաղաքի Մեսրոպյան փողոց թիվ 1 վագոն-տնակում, նա ևս մահացել է Ստեփանավանի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Ռուսլան Շիրմազանյանը չունի հարազատ և ազգական, իսկ Վարյա Օհանյանի որդին հրաժարվել է հուղարկավորության կազմակերպումից: Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, Ստեփանավանի համայնքապետարանը դիմել է սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Արսեն Մամաջանյանին, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ կետով մատուցած ծառայության դիմաց, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Արսեն Մամաջանյանին տրամադրել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |