Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 13 հասցեի բնակիչ Արթուր Գուրգենի Բալայանի կողմից ներկայացված 22․04․2025թ․ թիվ 882 դիմումը, 02.07.1962թ. տրված անշարժ գույքի գույքային թերթը, 17.03.2025թ. թիվ 558 գրանցանամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, <<ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ>> ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. Ճշտել ՀՀ մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ 06-007-0001-0200 և 06-007-0001-0201 կադաստրային ծածկագրերում գտնվող 0,03421 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը՝ համաձայն <<ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ>> ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2. Վերականգնել ՀՀ մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ 06-007-0001-0200 և 06-007-0001-0201 կադաստրային ծածկագրերում Թումանյան փողոց 33բ հասցեում գտնվող 0,03421 հա բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի Թումանյան փողոց 33բ հասցեի հողամասի մակերեսը 0.03421 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն <<ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ>> ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,03421 հա մակերեսով օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Արթուր Գուրգենի Բալայանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
4. Ստեփանավան քաղաքի Թումանյան փողոց 33բ հասցեի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 41.2 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 8.7 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 105.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 3.6 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 10.8 քմ մակերեսով բաց պատշգամբի, 32.8 քմ ներքին մակերեսով անասնաշենքի, 23.6 քմ ներքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Արթուր Գուրգենի Բալայանի սեփականության իրավունքը:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: