Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Հայտարարել մրցույթ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
2. Մրցույթը կկայանա 2025 թվականի փետրվարի 13-ին:
3. Մրցույթների անցկացման մասին տալ հայտարարություններ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և այդ մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել Լոռու մարզպետի աշխատակազմին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։