Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, 18.12.2024 թվականի թիվ 18122024-06-0049, 18.08.2025 թվականի թիվ 18082025-06-0082 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1. Ստեփանավան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը՝
• Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան գյուղ Ուրասար 6-րդ փողոց 15 հողամաս հասցեում գտնվող 06-106-0006-0007 կադաստրային ծածկագրի 0.20693 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 3600000 /երեք միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
• Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Անտառային փողոց 4-րդ նրբանցք 12/2 հողամաս հասցեում գտնվող 06-007-0059-0047 կադաստրային ծածկագրի 0.04593 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 2350000 /երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: