Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջեում հատկացնել 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով: 2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են քաղաքաշինության ոլորտը՝ որպես առաջնահերթություն: 3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչները, քաղաքացիական հասարակությունը և հասարակական կազմակերպությունները: 4. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում: 2) քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |