Հիմք ընդունելով Էլիկ Փաշիկի Մաճկալյանի կողմից ներկայացված 09.09.2024. թիվ Մ-984 դիմումը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՍՄԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 060117UJZDFE և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Ստեփանավան քաղաք 06-007-0341-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հացե` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Գերմանական Կարմիր խաչի թաղամաս 31 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: