Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝ որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ
1) Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ հիմնավորումները:
2) Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն համայնքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները:
3. Հանձնարարել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներին, վարչական ղեկավարներին և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝
1) 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները:
2) Սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները՝ համապատասխան հիմնավորումներով:
4. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի շեղումների վերաբերյալ:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: