Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության զավակների համար տոնական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև երկու կարևոր աշխատությունների «Բախտորոշ պայմանագրեր», «Արցախի ամրոցները» հրատարակման նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված N 14-2022-0124 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամին աջակցելու համար տրամադրել 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |