Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0265-0029 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.06563 հա մակերեսով, Հ. Ավետիսյան 1-ին փողոց թիվ 40/1 հասցեում գտնվող հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0265-0029 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.06563 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, Հ. Ավետիսյան 1-ին փողոց թիվ 40/1 փոստային հասցեում գտնվող հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 1900000 /մեկ միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |