ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով` • Արմեն Գրիգորյան Ստեփանավան համայնքի ղեկավար-հանձնաժողովի նախագահ • Սամվել Ֆրանգյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ աճուրդավար • Սիրանուշ Մելիքսեթյան Ստեփանավանի համայնքի ղեկավարի օգնական՝ արձանագրող Հանձնաժողովի անդամներ` • Լևոն Քալանթարյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղանտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ • Ռաֆայել Սիմոնյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ • Էլմիրա Ռևազյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ • Արթուր Սավթալյան Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար • Գևորգ Մանուկյան Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար • Սամվել Անտոնյան Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար • Արմեն Փ. Գրիգորյան Ստեփանավան համայնքի ավագանի • Ջոն Կիրակոսյան Ստեփանավան համայնքի ավագանի 2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 15.03.2024 թվականի թիվ 20-Ա որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |