|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 դեկտեմբերի 2017 թվականի N 17-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի նիստի արձանագրության թիվ 16 քաղվածքը, համայնքի անվամբ կազմված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման՝ թիվ 21082017-06-0017 և թիվ 28082017-06-0010 վկայականները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ՀՀ հողայիին օրենսգրքի 56-րդ հոդվածով, ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12/04/2001թ. 286 որոշումը որոշում է.
- Տալ համաձայնություն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Արմանիս թաղամաս, Սպիտակ Ջուր-1 և Արմանիս թաղամաս 1/1 փոստային հասցեում գտնվող, համապատասխանաբար 0,09 հա և 0.089075 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նաշանակության հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -12 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|