«Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համապատասխան, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեղծել Ստեփանավան համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին հետևյալ կազմով` 
 • Արմեն Գրիգորյան Ստեփանավան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ 
 • Հրահատ Աբրահամյան Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, նախագահի տեղակալ  
• Լևոն Քալանթարյան համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի պետ, խորհրդի քարտուղար 
 • Սիրանուշ Մելիքսեթյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան 
 • Սամվել Ֆրանգյան Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետ  
• Կամսար Ֆրանգյան Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ 
 • Արարատ Չերքեզյան «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար  
• Հայկ Գրիգորյան համայնքի բնակիչ՝ ՀԷՑ ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղի Ստեփանավան ցանցի աշխատակից (համաձայնությամբ)  
• Արմեն Առաքելյան «ԼոռԷ» փրկարար ջոկատի հրամանատար (համաձայնությամբ)  
• Արթուր Քալանթարյան «Տրիտոն» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ):  
• Հմայակ Մարտիրոսյան Ստեփանավան համայնքի ավագանի  
2. Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 29-ի համայնքի ղեկավարին կից, Ստեփանավան համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 22-Ա որոշմամբ սահմանված կարգով:  
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 29 հունվարի 2018թ. «Ստեփանավան համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին» 08-Ա որոշումը:   |