Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Էդգար Առաքելյանի 2025 թվականի հուլիսի 01-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքիք 5.1. հոդվածի 1-ին մասով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Էդգար Առաքելյանի հայտը և նրան տալ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն՝ 01.07.2025-31.07.2025թթ. համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ.Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: